Ավստրալական Wolff ընկերությունից բժիշկ Ադոլֆ Կլենկն առաջարկում է ճաղատացման դեմ սովորական սուրճ օգտագործել: Բայց այս առույգացնող ըմպելիքի սիրահարներին հիասաթափություն է սպասում. սուրճ խմելը գործին չի օգնում:
«Սուրճը պետք է տրորել գլխի վրա: Մենք գիտեինք, որ կոֆեինն ի վիճակի է ներթափանցել գլխի արմատների մեջ: Իսկ այժմ լաբորատոր եղանակով ապացուցվել է, որ այս նյութը չեզոքացնում է ճաղատացմանը նպաստող տեստոստերոնի ազդեցությունը», -պատմել է Կլենկը:
Գիտնականն ասում է, որ սուրճը պետք է քսել անմիջապես մազային ֆոլիկուլների վրա, ինչը կնպաստի մազերի աճին: Սուրճ խմելով համանման արդյունքի իհարկե կարելի է հասնել, բայց դրա համար անհրաժեշտ կլինի օրական 50 բաժակ», -նշել է բժիշկը:
Գլուխը սուրճով լվանալը 20% -ով նվազեցնում է մազաթափությունը: Բայց եթե ձեզ մոտ արդեն ճաղատացման նշաններ են հայտնվել, ուրեմն հույս չկա:
«Եթե գլխին արդեն ճաղատացած հատվածներ կան, ուրեմն իրոք չափազանց ուշ է: Դա նշանակում է, որ մազի արմատն արդեն մահացել է, եւ նույնիսկ կոֆեինն այդ առումով անզոր է », - ավելացրել է գիտնականը:






