Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է տալիս ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ, սիֆիլիսը, սուսանակը, քլամիդիոզը և տրիխոմոնիազը:
Կրելի սարքը հագցնում են բութ մատին. Այն միանգամյա օգտագործման քարթրիջ է պարունակում, որը արյուն վերցնելու համար շարժական ասեղով է զինված: Արյուն վերցնելուց հետո, մատանու ներսում տեղադրված չիպում առկա լաբորատորիան նմուշի անալիզ է կատարում, իսկ արդյունքը անթել եղանակով փոխանցում է սմարթֆոնին: Ամբողջ գործընթացն ընդամենը մեկ րոպե է խլում: Արյան անցավ անալիզ վերցնելու համար Hoope-ը էլեկտրական ազդանշան է առաջացնում, որը հանգեցնում է մատի ժամանակավոր անզգայացման:
Մատանին պատրաստվում են Չինաստանում թողարկել: Ակնկալվում է, որ մատանուց և երեք միանման քարթրիջից բաղկացած լրասարքը վաճառքի կհանվի 2016 թվի հունվարին: Սարքը կարժենա 50 դոլար:






