Կոլոռեկտալ (ուղիղ հաստաղիքային) քաղցկեղի հայտաբերման համար մարդիկ պետք է կոլոնոսկոպիա անցնեն՝ հաստ աղու հետազոտման ցավոտ միջամտություն, որի համար պահանջվում է, որպեսզի հիվանդը փոխի իր սննդակարգը եւ նախօրոք մաքրի աղիները:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տնային պայմաններում իրականացվող սովորական թեստը շատ արդյունավետ բացահայտում է հաստ աղու քաղցկեղի դեպքերի մեծամասնությունը: Խոսքը գնում է կղանքային իմունոքիմիական թեստի մասին (ԿԻԹ), որի համար հիվանդն իր կղանքից նմուշ է վերցնում եւ ուղարկում լաբերատորիա անալիզի համար:
ԿԻԹ թեստերն աշխատում են հետեւյալ կերպ՝ սպեցիֆիկ հակամարմինները կապվում են հիվանդի կղանքում առկա թաքնված արյան հետ, ինչն էլ հանդիսանւմ է քաղցկեղի ցուցանիշ:
Հետազոտության հեղինակ, գիտությունների թեկնածու, Օքլենդում Kaiser Permanente Division of Research-ի գիտական աշխատակից, դոկտոր Ջեֆրի Լին FoxNews.com-ին հաղորդել է, որ «50-նն անց մարդիկ ցանկության դեպքում կարող են փոստով ստանալ ԿԻԹ թեստ»:
Լին եւ նրա թիմը դիտարկել են 19 հետազոտություններ, որոնց մեջ ուսումնասիրվում են ԿԻԹ ութ տարբեր տեսակներ: Յուրաքանչյուր հետազոտությունում մասնակցել են 45-63 տարեկան 80-27,860 հիվանդ:
Ընդհանուր առմամբ հետազոտողները բացահայտել են, որ թեստերը 79 % դեպքերում ճշտությամբ ախտորոշել են կոլոռեկտալ քաղցկեղի առկայությունը:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում անալիզի այս մեթոդի ընդունման համար, հաշվի առնելով նաեւ այն, որ երբ դուք կոլոնոսկոպիա եք առաջարկում, ամեն մեկը չէ, որ «Այո՛» ասում»,- ասել է Լին: Մարդիկ վախենում են ինվազիվ միջամտություններից, առավել եւս, եթե կա թափածակման (պերֆորացիայի) վտանգ, չնայած, որ դա շատ հստակ մեթոդ է: Իսկ ոմանք էլ ժամանակ չեն գտնում, քանի որ կոլոնոսկոպիան երկու օր տեւող միջամտություն է»:






