Սաուդյան Արաբիայում ընթացիկ տարվա օգոստոսի 16-ից մինչեւ 22-ը  հաստատվել է մերձավորարեւելյան շնչառական պսակավարակի համախտանիշով (БВРС-КоВ/MERS) հիվանդացման 49 նոր դեպք:  

Տեսչության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն, հիվանդացման դեպքերից 47-ը արձանագրվել է պետության մայրաքաղաք Էր Ռիյադում, մեկական դեպք էլ արձանագրվել է Նաջրան եւ Աբհա քաղաքներում: 

Այս ժամանակահատվածում վարակվածներից 11 մարդ մահացել է:

Սաուդյան Արաբիայի վիճակագրության համաձայն,  2012-ից ի վեր իրենց երկրում  պսակավարակով հիվանդացել է 1147 մարդ, ընդ որում նրանցից 487-ը մահացել է:

Մերձավորարեւելյան շնչառական պսակավարակի համախտանիշը (БВРС-КоВ/MERS), որը  2012-ի սեպտեմբերին առաջացել էր Սաուդյան Արաբիայում, տարածվել է Պարսից ծոցի երկրներում, Հարավային Կորեայում, Թաիլանդում եւ այլ պետություններում: