Ամուսնական կյանքի դժվարությունների մասին ֆիլմերի համատեղ դիտումը ու դրանցում առկա խնդիրների քննարկումը կարող է այնքան օգտակար լինել ամուսնալուծությունների թվի կրճատման հարցում,  որքան ավանդական ամուսնական խորհրդատվությունը:

Consulting and Clinical Psychology  ամսագրում հրապարակված կարծիքները ցույց են տվել, որ կինոֆիլմերի մեթոդն օգնել է կրճատել ամուսնալուծությունների մակարդակը՝ երեք տարվա ընթացքում 24%-ից իջեցնելով 11%-ի: Այս ցուցանիշը համեմատելի է մասնագիտացված խորհրդատվությունների դեպքում ստացված արդյունքների հետ:

«Պետք է հանգիստ նստել եւ օբյեկտիվ հայացք գցել ձեր հարաբերությունների վրա. դա օգտակար է յուրաքանչյուր զույգի համար, անկախ այն բանից, թե ինչ մակարդակի են նրանց հարաբերությունները»,- ասում է հետազոտությունների հեղինակ Ռոնալդ Ռոգգենը:

«Կարող եք ամեն տարի ամուսնության տարելիցին այսպիսի նվեր պարգեւել ինքներդ Ձեզ. միասին ֆիլմ դիտեք և խոսեք դրա մասին» :

Հետազոտության համար 174 զույգ բաժանվել են 3 խմբի և անցել են ամուսնական տարբեր խորհրդատվություններ: Ֆիլմի խմբում եղած զույգերին հատկացվել է ֆիլմերի ցանկ, եւ նրանք պետք է շաբաթական մեկ ֆիլմ դիտեին: Մասնակիցներին խնդրել են խոսել ֆիլմում ներկայացված ամուսնական խնդիրների մասին և դրանք կապել իրենց սեփական խնդիրների հետ:

Փորձեք ինքներդ այս մեթոդը` օգտագործելով հետազոտության ժամանակ ընտրված ֆիլմերը՝

«Աստղի ծնունդը»

«Ադամի կողը»

«Աննա Կարենինա»

«Գինու եւ վարդերի օրերը»

 «Հրաժեշտ Փարիզին»

«Ֆրանսիական թվիստ»

«Ծիծաղելի աղջիկը»

«Քամուց քշվածները»

«Գուշակիր, ո՞վ է գալու ճաշին»

«Հաննովեր-սթրիտ»

«Տրոպիկական տենդ»

 «Պարոն Բլեյդինգսը կառուցում է իր երազանքների տունը»

«Իմ սիրելի կինը»

«Նինան սիրեկան է պահում»

«9 ամիս»     

«Պետը եւ Մայքը»

«Քնքշության լեզուն»

«Սատանայի  փաստաբանը»

«Եկվորները»

«Նիհար մարդը»

«Երկու սրտերի հանդիպումը»

«Վայրի սիրտը»

«Երբ տղամարդը սիրում է կնոջը»

«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»

Ինչպիսի՞ խնդիրներ են տվյալ զույգի մոտ: Արդյո՞ք այդ խնդիրներից որոշները նման են այն խնդիրներին, որոնց միջով անցել եք կամ կարող եք անցնել որպես ամուսիններ:

Արդյո՞ք զույգի միջև առկա է ամուր ընկերական կապ: Կարողացե՞լ են միմյանց աջակցել վատ տրամադրության, սթրեսային օրերի և դժվար ժամանակների դեպքերում: Լսու՞մ են միմյանց որպես լավ ընկերներ: Արդյո՞ք ֆիլմում զույգերը ներողամիտ են և քնքուշ միմյանց հանդեպ:

Արդյո՞ք նման են այս հարաբերությունները ձեր հարաբերություններին, և եթե այո, ապա ինչպե՞ս: Եթե ո՛չ, ապա ինչո՞վ են տարբերվում: