Տենդը, թուլության եւ ցավի հետ միասին, քաղցկեղով հիվանդի մոտ կարող է վարակի ազդանշան լինել, այդ պատճառով պետք է անհապաղ բժշկի դիմել:

Երբ քաղցկեղի եւ վերջինիս բուժման պատճառով մարդու իմունային համակարգը գտնվում է սպառնալիքի տակ, այն հետո ավելի դժվարությամբ է վերականգնվում նույնիսկ շատ սովորական հիվանդություններից հետո: Որոշները կարող են նույնիսկ կյանքի համար վտանգավոր  դառնալ:

Ահա թե ինչու դուք պետք է ծայրահեղ զգույշ լինեք, եթե դուք քաղցկեղի բուժման կուրս եք անցնում եւ ձեր մոտ վարակի նշաններ կան, այդ թվում տենդ, սարսուռ, ցավ որովայնում եւ ուժեղ հազ, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։

Ինչ պետք է ձեռնարկել այդ դեպքում՝

Անմիջապես կապվեք ձեր ուռուցքաբանի հետ, հատկապես, եթե ձեր ջերմությունը բարձր է 37,5С-ից:

Քաղցկեղով հիվանդները նույնպես պետք է դիմեն բժշկի ցավերի, թուլության, հեւոցի, փսխման եւ լուծի պատճառով:

Ուռուցքաբանը համապատասխան կպարզի թե հիվանդը պետք է անմիջապես  գնա շտապ օգնության բաժանմունք թե բժշկի սենյակ:

Անհետաձգելի օգնության բաժանմունք գնացող  հիվանդները պետք է հստակ ասեն, որ իրենք քաղցկեղի դեմ բուժում են անցնում: