Ասպիրինն ունակ է ուժեղացնել քաղցկեղի բուժման դրական ազդեցությունը, պարզել են Լոնդոնի Francis Crick Institute -ի գիտնականները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ հակաբորբոքային ցավազրկողը ճնշում է քաղցկեղային մոլեկուլները, որոնք թույլ են տալիս ուռուցքներին ճեղքել օրգանիզմի իմունային պաշտպանությունը:

Լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ մաշկի, կրծքագեղձի ու աղիների քաղցկեղային բջիջները պրոստագլանդին E2 (PGE2) անվանումով մեծ քանակության մոլեկուլներ են արտադրում: Ասպիրինը ու ցիկլոօկքսիգենազայի ինգիբիտորների կատեգորիայի մյուս դեղամիջոցները արգելափակում են այդ մոլեկուլի արտադրությունը, այնպես որ ուռուցքներն այլեւս թաքնվելու տեղ չեն ունենում:

Մկների վրա արված փորձերի ընթացքում ՝ իմունաթերապիայի զուգակցումը ասպիրինի հետ զգալիորեն դանդաղեցրել է աղիների ու մաշկի ուռուցքների աճը:

Հետազոտության արդյունքները անհրաժեշտ է վերահաստատել նոր կլինիկական հետազոտություններով եւ միայն դրանից հետո ասպիրինը կարող է ընգրկվել քաղցկեղի բուժման ստանդարտային ալգորիթմում, ասում են հետազոտողները: