Նեպալից 47-ամյա տղամարդը՝ Պանչարամ Բիշվոկարման մահացու թունավորվել է այն բանից հետո, երբ գրազ էր եկել իր ընկերոջ հետ, որ մենակ  կխմի  Royal Stag վիսկիի  750 մլ շիշը:

Ինչպես հաղորդել է տեղական ոստիկանության աշխատակիցը՝ Պ. Բիշվոկարման, խմելով շմեկ շիշ վիսկի, տուն է գնացել: Բայց երեկոյան 8-ի մոտ նրա մոտ սրտխառնոց է սկսվել: Նա չի կարողացել քնել, եւ  նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեք շաբաթ անց տղամարդը մահացել է:

Բժիշկները հաղորդել են, որ Բիշվոկարման  42 տոկոսանոց ալկոհոլ խմել է 5 րոպեում  առանց որեւէ նախուտեստի: Դա հանգեցրել է կենսական կարեւոր օրգանների վնասման: Ներկա պահին ոստիկանությունը ստուգում է, արդյոք $7.75 արժողությամբ վիսկին կեղծված չի եղել: