Ծովային հիվանդության ախտանիշների թեթեւացման նպատակով բրիտանացի գիտնականները առաջարկում են օգտագործել էլեկտրական հոսանքի լիցքեր:

Ծովային հիվանդությունն առաջանում է, երբ ուղեղը սկսում է շարժման մասին հակասական ազդակներ ստանալ տեսողական ու հենաշարժային ապարատի օրգաններից: Ավտոմեքենայով ճամփորդելիս, ատրակցիոններում կամ էլ ծովային շրջագայության ժամանակ առաջացող այս անհարմարության զգացումը վերացնելու համար առաջարկում են էլեկտրական հոսանքոի լիցքով ազդել ուղեղի այն մասի մաշկի վրա, որը պատասխանատու է շարժման իմպուլսները մշակելու համար:

Փորձի ընթացքում 20 կամավորներ նստել են հատուկ աթոռ, որը նմանակում է ճոճվելու շարժումը: Այդ մարդկանցից տասին հոսանքի աննկատ լիցքեր են հաղորդել, իսկ փորձի մյուս մասնակիցներին ֆիկտիվ բուժում են տվել:

Ի վերջո նրանք, ում վրա փորձարկում էին լիցքերը, տիեզերագնացի աթոռում կարողացել են 207 վայրկյան ավելի երկար մնալ ու ավելի արագ վերականգնվել: Բացի դրանից գիտնականները չեն նկատել նաեւ հոսանքաբուժության որեւէ կողմնակի էֆֆեկտ: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է Neurology բժշկական ամսագրում:

Հետազոտողները մտադիր են 5-10 տարի հետո ստեղծել ու վաճառքի դնել մի սարք, որը էլեկտրական հոսանքը կհասցնի ուղեղին ՝ սովորական ականջակալների միջոցով: Գիտնականներն ասում են, որ այս գաղափարով արդեն հետաքրքրվել են զինվորականները, որոնք հաճախ են բախվում ծովային հիվանդությանը ՝ նավերի վրա ծառայություն անցնելու կամ օդանավ վարելու ընթացքում: