ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող /վիբրացիայով/ կրծքկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության  կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30 -ամյա սերբ Միլան Միլիչը այն բանից հետո, երբ նրա ընկերուհին կուրծքը մեծացնելու ցանկություն էր հայտնել, բայց հրաժարվել էր վիրահատությունից:

Միլիչն արդեն հասցրել է ոչ միայն պատենտավորել իր գյուտը, այլեւ փորձարկել այն մի քանի եվրոպացի աղջիկների վրա: Նույքան հաջող փորձարկումներ են եղել նաեւ Մայամիում, որտեղ 49 ամյա Սաբրինա Մոլինարի կուրծքը  B չափսից C է դարձել այն բանից հետո, երբ նա 7 օր շարունակ օրական 15 ական րոպե կրել է այդ կրծքկալը: Այս փորձարկմանը հետեւել է պլաստիկ վիրաբույժ Մայքլ Սալզհաուերը, ով նույնպես հաստատել է նոր սարքի արդյունավետությունը:

Սաբրինան ինքը լրագրողներին պատմել է, որ զարմացած է արդյունքներից, քանի որ հիմա իր կուրծքը չի տեղավորվում նախկին կրծքկալների մեջ ու ինքը ստիպված է լինելու նորերը գնել:

Հիմա կրծքկալը սկսել են փորձարկել ԱՄՆ–ում: Եթե ամեն ինչ հաջող անցնի, բացառված չէ, որ պլաստիկ վիրաբույժներին դիմողների թիվը կտրուկ կկրճատվի: