2015 թ-ի սեպտեմբերի 8-ին, 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի բժշկուհի՝ մանկաբույժ, ԽՍՀՄ վաստակավոր բժիշկ, մի շարք պատվոգրերի եւ մեդալների շքանշանակիր Սանամ Կամոյի Չիրքինյանը: Նա ծնվել է 1925 թվականի հունվարի 10–ին Վրաստանի Մարնեուլի շրջանի Շահումյան ավանում։

Ս. Չիրքինյանը 55 տարիների իր անբասիր եւ անխոնջ աշխատանքով  ծառայել է Լոռու մարզի Օձուն համայնքի հիվանդանոցում, սպասարկելով նաեւ հարակից բնակավայրերի բնակիչներին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անձնակազմը վշտակցելով իր խորին ցավակցությունն է հայտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Սամվել Աշոտի Սարգսյանին մոր՝ Սանամ Չիրքինյանի, մահվան կապակցությամբ:

Սանամ Չիրքինյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին ժամը 18 00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 10-ին  ժամը 14 00-ին:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: