Հայաստանում այս պահին մինչեւ 18 տարեկան ավելի քան 2700 երեխա կա պարբերական հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ այդ հիվանդությամբ գրանցված հիվանդների թիվը անցնում է 20 000–ից: Այդ մասին լրագրողներին պատմել են Արաբկիր բուժկենտրոնին կից մանկական պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնի ղեկավար Գայանե Ամալյանը ու այդ նույն կենտրոնում դիսպանսերի համակարգող Նունե Մկրտչյանը:
Ամեն տարի, մասնագետների խոսքով, այս հիվանդության նորանոր դեպքեր են հայտնաբերվում: (Ի դեպ այն «երեւանյան» անվանելը սխալ է, քանի որ այն Երեւանի հետ ոչ մի ընդհանրություն չունի): Այս կենտրոնում, որտեղ աշխատում են Գայանե Ամալյանը ու Նունե Մկրտչյանը, ամեն տարի ախտորոշվում է երեխաների մոտ պարբերական հիվանդության 300-350 նոր դեպք, իսկ Գենետիկայի երեւանյան կենտրոն շաբաթական մոտավորապես 60 հիվանդ է գալիս ՝ այս հիվանդությունը ստուգող անալիզներ հանձնելու:
Հայաստանում հիվանդության տարածվածությունն ու հիվանդների թվի աճը մասնագետները բացատրում են երկու գործոնով . նախ ախտորոշումը մեր երկրում լավացել է, ինչը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ու ավելի արագ ախտորոշել հիվանդությունը եւ երկրորդ՝ մուտացիայի ենթարկված գենը, որը պատասխանատու է պարբերական հիվանդության համար, շատ տարածված է Հայաստանում, դրա համար էլ մեծ է հավանականությունը, որ երկու ամուսիններն էլ կարող են ունենալ այդ գենը, ինչի հետեւանքով երեխան նույնպես կծնվի պարբերական հիվանդությունով:






