2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը մոտ 30%-ով ավելի ցածր է նրանց մոտ, ովքեր իրենց սննդակարգում օգտագործում են մեծ քանակությամբ անյուղ յոգուրտներ եւ պանիր, հաստատել են Մեծ Բրիտանիայի գիտնականները:
Քեմբրիջի համալսարանի հետազաոտողներն իրենց աշխտանքի համար հիմք են վերցրել Մեծ Բրիտանիայի հյուսիսում Նորֆոլկի կոմսությունում ապրող ավելի քան 25 տղամարդու եւ կնոջ վերաբերող տեղեկություններ: Նրանք համեմատել են 753 մարդու ամենօրյա սննդակարգը, ում մոտ մինչեւ 11-ամյա հետազոտության մեջ ներգրավվելն արդեն ախտորոշվել էր 2-րդ տիպի շաքարախտ, 3,5 հազար պատահական ընտրած մարդու սննդային սովորությունների հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում, տեղեկացնում է Fox News-ը։
Պարզվել է, որ սննդակարգում մեծ քանակությամբ ճարպազերծված կաթնամթերք, ներառյալ յոգուրտ, անյուղ պանիր կամ կաթնաշոռ, օգտագործող մարդկանց մոտ 11 տարի անց շաքարախտը հանդիպել է 24% ով հազվադեպ: Իսկ շաբաթական ավելի քան չորս 125 գրամանոց ճարպազերծված յոգուրտի օգտագործման դեպքում երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը նվազել է 28%-ով:
Հեղինակները կարծում են, որ իրենց հետազոտությունը չի կարելի ուղղակի ապացույց համարել, որ յոգուրտը պաշտպանում է շաքարախտից, բայց նրանք հիշեցնում են, որ մթերքը հարուստ է վիտամին D-ով, կալցիումով եւ մագնեզիումով: Բացի դրանից, շաքարախտի կանխարգելման հարցում դրական ազդեցություն կարող են ունենալ կաթնաթթվային մանրէները եւ վիտամին K-ի յուրահատուկ տեսակը, որը ձեւավորվում է մերելու ժամանակ:






