Հեռախոսի բարձրախոսում պարունակվող նիկելի նկատմամբ ալերգիան տարածված երեւույթ է iPhone 6 օգտագործողների շրջանում

37 ամյա Մարք Ուոթսոնը ձեռք էր բերել iPhone 6 ու շատ էր ուրախացել, որ ավելի խոշոր էկրանով ու որակյալ տեսախցիկով հեռախոս ունի: Բայց նրա ուրախությունը երկար չտեւեց, քանի որ շատ շուտով նրա մարմնի վրա հիվանդագին ցան էր հայտնվել ՝ ալերգիկ արձագանք հեռախոսի նկատմամբ:

Առեւտրային ցանցում մենեջեր աշխատող տղամարդը սկզբում փորձել էր այց ցանը մշակել դեղատնից գնված տարբեր քսուքներով ու դեղերով, բայց ցանը ոչ միայն չէր անցնում, այլեւ ավելի էին ուժեղանում ու երբեմն էլ վեր էր ածվում կոշտուկների:

Այդ ժամանակ տղամարդը դիմեց բժշկի, ով պարզաբանեց, որ նա տառապում է ալերգիայով՝ նոր սմարթֆոնում պարունակվող նիկելի նկատմամբ: Տղամարդը մշտապես դիպչում էր դրան, քանի որ այդ սմարթֆոնը գրպանում էր պահում: Այսօր Ուոթսոնի մաշկի վրա դեռ կա մի վառ կարմիր բիծ, որը հիշեցնոմ է նիկելի նկատմամբ նրա ալերգիայի մասին:

«Մտքովդ չի անցնում, որ կարող ես ալերգիա ունենալ սեփական հեռախոսիդ նկատմամբ,-պատմել է լրագրողներին Մարկը,- Առաջ ես երբեք նիկելի նկատմամբ ալերգիա չեմ ունեցել, ավելին՝ նիկելը միշտ ինձ մոտ ասոցացվում էր էժանագին բիժուտերիայի հետ: Ես շատ ափսոսում եմ, որ նման բան պատահեց այն հեռախոսի հետ, որն այդքան շատ էի ուզում գնել»:

Որոշ ժամանակ հետո տուժածը կապվել էր Apple ընկերության հետ, ու նրան հայտնել էին, որ հեռախոսի բարձրախոսում պարունակվող նիկելի նկատմամբ ալերգիան տարածված երեւույթ է iPhone օգտագործողների շրջանում: Հիմա Մարկը կոչ է անում ընկերությանը սպառողներին տեղեկացնել այն մասին, որ տվյալ դիվայսը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել: