Մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում մանկական մահացության ցուցանիշը 1990 թվականից սկսած առաջին անգամ մոտավորապես կիսով չափ իջել է, ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNISEF) կատարած հետազոտության մեջ:

Կազմակերպության տվյալներով, նորածինների ու մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը ամբողջ աշխարհում նվազել է . եթե 1990 թ այն 12.7 մլն էր, ապա 2015 թ 5.9 միլիոն է:

Այդուհանդերձ, ամեն օր Երկրի վրա մահանում է մինչեւ հինգ տարեկան 16 հազար երեխա:  195 երկրներից միայն 62 –ն են կարողացել հասնել մանկական մահացությունը երկու երրորդով կրճատելուն՝ 2000 թ. ընդունված Հազարամյակի հռչակագրի համաձայն:

Մանկական առողջությանը սպառնացող վտանգների մեծ մասը բաժին է ընկնում հետծննդյան ժամանակաշրջանին: Երեխաների 45 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերին ՝ վաղաժամ ծնվելու հետեւանքով, թոքաբորբից ու ծննդաբերական բարդացումներից, նաեւ լուծից, սեփսիսից, ու մալարիայից: Մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերի կեսից ավելին էլ պայմաավորված է թերսնուցումով:

Ըստ զեկույցի, երեխայի ապրելու շանսերը առաջվա պես մեծամասամբ պայմանավորված են նրա ծնդդյան վայրով: Առավել վտանգավոր ռեգիոնների ցանկը գլխավորում է աֆրիկյան Սահարա անապատից հարավ ընկած տարածքը, որտեղ յուրաքանչյուր տասներկուերորդ երեխան մինչեւ հինգ տարեկան դառնալը մահանում: Համեմատության համար ասենք, որ զարգացած երկրներում 147 երեխաներից միայն մեկն է մահանում այդ տարիքում:

Ակնկալվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նպատակն է դառնալու մանկական մահացության ցուցանիշի նվազեցումը մինչեւ 1000-ից 25 կամ ավելի ցածր մակարդակ: