Սպանությունը ու ինքնասպանությունը համարժեք բաներ չեն: Ճիշտ է թե մեկը, թե մյուսը համարվում են մեղք, բայց ինքնասպանությունը շատ ավելի սարսափելի մեղք է, համարում է Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նրա խոսքով, մարդասպանը, իհարկե մեղք գործում է, բայց իր հետեւից չի այրում բոլոր կամուրջները: Նա դեռ Աստծու մոտ վերադառնալու, մեղքերը քավելու, Աստծու ներումին արժանանալու ու նոր արդար կյանք սկսելու հնարավորություն ունի: Իսկ ինքնասպանը, սպանելով ինքն իրեն, զրկվում է փոխվելու ու մեղքերը քավելու հնարավորությունից: Հենց դրա համար էլ հայ առաքելական եկեղեցին խիստ բացասաբար է վերաբերում ինքնասպանություններին:
«Աստված է մարդուն կյանք տվել ու միայն նա կարող է այն վերցնել: Մենք իրավունք չունենք միջամտել Աստծու գործերին»,- նշում է հոգեւորականը ՝ հավելելով, որ մարդը նաեւ իրավունք չունի միջամտել արարչության գործերին:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի խոսքով՝ միակ պահը, երբ մարդիկ մասնակցություն են ունենում կենաց ու մահվան հարցերին ՝ բեղմնավորումն է եւ երեխայի ծնունդը: Եվ այդքանով մարդու դերը պետք է սահմանափակվի ՝ բոլոր մնացած բաները պետք է թողնել գերագույն ուժերի հայեցողությանը:
Հայաստանում տարեկան արձանագրվում է մոտ 400 ինքնասպանություն ու դրանից մի քանի անգամ շատ ՝ ինքնասպանության փորձ: Կորուսյան կյանքերի նման քանակությունը, հոգեւորականի կարծիքով, չափազանց մեծ ճոխություն է փոքր քրիստոնեական երկրի համար:
Հոգեւորականի կարծիքով, ինքնասպանների մեծ մասը թույլ կամքով մարդիկ են, ովքեր զուրկ են հավատից ու հույսից: Մարդը, ով չի կորցնում հավատը, գիտի, որ ցանկացած իրավիճակից կա ելք, ու վաղ թե ուշ այն կգտնվի: Բացի դրանից ինքնասպանները, Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանըի կարծիքվ, չափազանց եսասեր են, նրանք՝ կենտրոնանալով իրենց սեփական խնդիրների ու ապրումների վրա, չեն մտածում իրենց հարազատների ու մտերիմների մասին, ում համար շատ դժվար է լինելու նրանց մահվանից հետո:






