48-ամյա չինուհին մի քանի տասնամյակ ապրել է ասեղը գլխի մեջ խրած եւ անգամ չի կասկածել այդ մասին՝ չնայած ուժեղ գլխացավերին։
Կինը, ում անունը չի հրապարակվում, բժշկի է դիմել միայն այն բանից հետո, երբ նրա մարմնի կեսը անզգայացրել էր։ Huaibei Miners General Hospital կլինիկայի բժիշկները ցանկացել են մագնիտառեզոնանսային տոմոգրաֆ անել, սակայն սարքը սկսել է ազդանշաններ տալ, որ մարմնում մետաղական իրեր կան։
Դրանից հետո կնոջը համակարգչային տոմոգրաֆով են ստուգել, որն ի հայտ է բերել, որ նրա ուղեղում ասեղ կա խրված։ 5 սմ երկարությամբ ասեղը խրված է եղել գանգի գագաթնամասում։ Բժիշկները ապշած են մնացել, որ ասեղը կնոջ օրգանիզմում մնացել է առնվազն 46 տարի, քանի որ կինը ինքը չի հիշում, թե ինչպես կարող էր ասեղը հայտնվել իր ուղեղում։
Այս պահին Անհոյ նահանգի բնակչուհուն նախապատրաստում են վիրահատության։ Եթե ասեղը մնա ուղեղում, կարող է առաջ բերել էպիլեպտիկ ցնցումներ եւ այլ խնդիրներ։






