Բաց դաշտում իր բնական կարիքները հոգալու ցանկությունը քիչ էր մնում հնդիկ ագարակատիրոջ համար մահվան պատճառ դառնար. կողքին գտնվող գյուրզա տեսակի օձը կծել էր ուղիղ նրա առնանդամից:

Խայթոցի ցավից 46 ամյա ագարակատերը կուչ էր եկել ու ընկել գետնին ՝ սարսափելի բղավոցներով: Երեք ժամ հետո նրան հասցրել են Ջամմու եւ Քաշմիր հյուսիսային նահանգների Շրինգարա քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք, որտեղ նրան հակաթույն են ներարկել, ու նրա վիճակը սկսել է կայունանալ: Սակայն նրա առնանդամը ուժեղ այտուցվել էր ու պատվել բշտիկներով, որոնցից հեղուկ էր հոսում:

Տղամարդուն խայթած օձը շատ թունավոր ու վտանգավոր է համարվում: Սակայն բուժումը սկսելուց երեք օր անց տղամարդու արյունը արդեն նորմալ էր մակարդվում ու նրան տուն են ուղարկել: Առնանդամի այտուցվածությունը անցել է հիվանդանոցից դուրս գրվելուց 4 օր հետո, չնայած օձի խայթոցից առաջացած սեւ բծերը դեռ նկատելի են: Բանն այն է, որ օձի թույնը առաջացրել էր նեկրոզ ՝այսինքն հյուսվածքի մահ ու ոչնչացում: Սակայն երկու շաբաթ հետո արված բուժզննումը ցույց էր տվել, որ տղամարդու առողջությունը ամբողջովին վերականգնվել է:

Այս պատմության մանրամասները հայտնում է New England Journal of Medicine ամսագիրը:

Հիշեցնենք, որ գիտնականները հայտնում են այն մասին, որ օձի խայթերի դեմ հակաթույների պաշարները սպառվում են, ինչը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքերի: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը հավաստիացնում է, որ Sanofi Pasteur դեղագործական ընկերության արտադրած Fav-Afrique դեղամիջոցի պաշարները կբավականացնեն միայն մինչեւ գալիք տարվա հունիս: Ընկերությունն անցած տարվանից այլեւս չի արտադրում հակաթույն ու սկսել է նույն տեխնոլոգիայով արտադրել կատաղության դեմ շիճուկ: