Բրիտանացի գիտնականները մշակել են մի մատչելի թեստ, որն ունակ է որոշել շագանակագեղձի ուռուցքների ճշգրիտ չափը: Այդ անալիզը տարական հազարավոր կյանքեր կարող է փրկել:

Մեզի՝ 10 ֆունտ արժողությամբ հասարակ անալիզը ոչ միայն ժամանակին կախտորոշի շագանակագեղձի քաղցկեղը, այլեւ կորոշի ուռուցքի չափերը, որպեսզի բժիշկները իմանան, թե վիրահատության ժամանակ հատկապես ինչ ծավալի հյուսվածք է պետք կտրել հեռացնել: Հայտնում են, որ ամենայն հավանականությամբ այս թեստը կսկսեն կլինիկական պրակտիկայում կիրառել արդեն առաջիկա 18 ամիսների ընթացքում:

Թեստի միջոցով հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում իմանալ շագանակագեղձի քաղցկեղի առկայության կամ բացակայության մասին ՝ ուռուցքների կողմից արտադրվող EN2 սպիտակուցի մակարդակի հաշվարկի հիման վրա: Ավելին ՝ մեզում այդ սպիտակուցի ճշգրիտ քանակությունը անմիջական կապ ունի ուռուցքի չափի հետ, այնպես որ այլեւս պետք չի լինի ինվազիվ բիոպսիա անել կամ էլ հիվանդների համար ոչ այդքան դուրեկան ռեկտալ հետազոտություններ:

Շագանակագեղձի ուռուցքները շատ դանդաղ են զարգանում, դրանք ոչ միշտ են սպառնում կյանքին: Բայց քանի որ ներկայումս կիրառվող անալիզներն ի վիճակի են որոշել միայն քաղցկեղի առկայությունը այլ ոչ թե չափը, շատ հիվանդներ ստիպված են ենթարկվել ոչ պարտադիր վիրահատությունների ու ճառագայթման, ինչը կարող է իմպոտենցիայի ու մեզի անզսպության պատճառ դառնալ: