Գործազրկությունը կամ ամուսնալուծությունը շատ ընտանիքների համար կարող են ուժեղ սթրեսի պատճառ դառնալ, իսկ դա էլ կարող է բացասական ազդել վիրուսների եւ մանրէների հանդեպ երեխայի օրգանիզմի կայունության վրա, ասվում է շվեդական Էնչեպինգա քաղաքի առողջության ինստիտուտի մամլո-հաղորդագրությունում:
Այս ինստիտուտի աշխատակիցները Լինչենպինգա քաղաքի առողջության համալսարանի իրենց գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել են 10 հազար ընտանիք, որոնք ունեին հինգ տարեկան երեխաներ: Գիտնականները խնդրել են ծնողներին պատասխանել սթրեսին վերաբերող հարցերին եւ նկարագրել, թե կոնկրետ կյանքի ինչ բարդությունների հետ է առնչվել ընտանիքը: Ընդ որում, բարդ իրավիճակներ ասելով, գիտնականները նկատի են ունեցել հարազատների մահ, ամուսնալուծություն, գործազրկություն եւ այլն:
Վերլուծելով հարազատների պատասխանները, գիտնականներն ուշադրություն են դարձրել ուժեղ սթրեսի ենթարկված ընտանիքներում մեծացող հնգամյա երեխաների օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների վրա: Հայտնաբերվել է կորտիզոլի բարձրացած պարունակություն՝ հորմոնի, որը ձերբազատվում է օրգանիզմում նյարդային լարվածության ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շվեդական TT գործակալության վրա:
Գիտնականները նշել են, որ մարդու օրգանիզմն ընդունակ է հաղթահարել կարճատեւ հոգեբանական լարվածությունը: Սակայն երկարատեւ սթրեսը կարող է բացասականորեն ազդել իմունային համակարգի եւ տարբեր վիրուսների դեմ պայքարելու օրգանիզմի ունակության վրա:






