7–ամյա անգլիացի Օլիվեր Դիքին լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ) ու չէր կարողանում քայլել եւ նույնիսկ նստել առանց օգնության։ Սակայն նոր վիրահատությունը՝ սելեկտիվ դորսալ ռիզոտոմիան, օգնել է երեխային ոտքի կանգնել։
«Երբ Օլիվերն առաջին անգամ ոտքի կանգնեց՝ մենք արտասվեցինք,– հիշում է երեխայի մայրը ՝ Շառլինը,– Վիրահատությունն ամբողջովին փոխեց մեր կյանքը»;
ՄՈՒԿ–ով տառապող երեխաներ ունեցող շատ ընտանիքներ հուսահատորեն երազում են սելեկտիվ դորսալ ռիզոտոմիայի մասին։ Սակայն բժիշկները համարում են, որ այն չի կարող օգնել ցերեբրալ կաթվածով տառապող բոլոր երեխաներին, իսկ երեխաների մի մասն էլ վիրահատությունից հետո կարող է ավելի շատ խնդիրներ ունենալ, քան մինչ այդ։ Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգը նման վիրահատությունների միայն չնչին մասի ծախսերն է հոգում։
Մնացած դեպքերում ծնողները ստիպված են գումար հավաքել ՝ Ամերիկա մեկնելու ու այդ վիրահատություն անելու համար, որի գինը մոտավորապես 60 000 ֆունտ է։ Օլիվերին նույնպես ռիզոտոմիան արել են ԱՄՆ –ում, Միսուրիի St Louis Children's Hospital մանկական հիվանդանոցում ՝ 2014 թ.։
Քանի որ տղայի մոտ 4–րդ աստիճանի ցերեբրալ կաթված էր, որը նրան թույլ չէր տալիս քայլել ու նույնիսկ նստել, բրիտանացի բժիշկները նրան անպիտան էին որակել այս վիրահատության համար, որը նախատեսված է միայն այն երեխաների համար, ում մոտ Մանկական ուղեղային կաթվածն ավելի թույլ է արտահայտված։ Սակայն Օլիվերի մայրը երբեք չէր կասկածում, որ իր երեխային պետք է տվյալ վիրահատությունը։ Հիմա նա կարողանում է նստել ու նույնիսկ 40 քայլ անել ՝ հատուկ հենափայտերի օգնությամբ, ինչի մասին Օլիվերի ծնողները անգամ երազել չէին կարող։
ՄՈՒԿ բուժումը Մեծ Բրիտանիայում ու աշխարհի շատ երկրներում մեծամասամբ սահմանափակվում է ֆիզիոթերապիայով, օրթոպեդիկ վիրահատությամբ ու բոտոքսի ներարկումներով, որոնք մկանային սպազմերի դեպքում ժամանակավոր թեթեւացում են ապահովում։






