Թայվանում արեւադարձային տենդից 25 մարդ է մահացել, վարակվածների թիվը կազմում է մոտ 10 հազար մարդ:
Թայվանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ամեն օր մոծակների միջոցով տարածվող հիվանդությամբ վարակվածների թիվն ավելանում է հարյուրներով:
Առավել շատ վարակվածներ եւ մահվան դեպքեր արձանագրվել է երկրի հարավ-արեւմուտքում եւ նավահանգստային Գաոսյուն քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:






