Ճապոնական սպա սրահի տիրուհի, կոսմետոլոգիայի վարպետ Սիզուկա Բերնշտեյնը դեմքի անսովոր դիմակ է ստեղծել, որի բաղադրության մեջ մտնում է թռչնի արտաթորանք։
Նրա խոսքով՝ ճապոնացի գեյշաները հնուց դեմքերը ծածկում էին սպիտակ փոշու հաստ շերտով, որը պարունակում էր մեծ քանակությամբ ցինկ եւ արճիճ, ինչն իհարկե վնասակար էր մաշկի համար։ Այդ ժամանակ գեյշաները մաշկը նման ծանր մեյքափից հետո վերականգնելու միջոց հայտնաբերեցին։ Նրանք սկսեցին օգտագործել սոխակի արտաթորանքը («uguisu no fun»)։ Թռչնի արտաթորանքում պարունակվող բնական բաղադրիչներն ու գուանինը վերականգնում եւ բուժում են մաշկը, ինչպես նաեւ նրան առողջ եւ գեղեցիկ փայլ են հաղորդում։
Սիզուկա Բերնշտեյնը որոշել է վերադառնալ հին ավանդույթներին եւ ստեղծել այդ դիմակի իր տարբերակը։
Տեսահոլովակում կոսմետոլոգը ցուցադրում է դիմակը Medical Daily-ի լրագրողներից մեկին։






