Շիրակի եւ Արագածոտնի մարզերում աղեստամոքսային գանգատներով անձանցից հիվանդանոցային բուժումը շարունակում է 16 հիվանդ, որոնք ունեն առողջացման դրական տեղաշարժ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ մարզերի մի շարք համայքներից աղեստամոքսային գանգատներով անձինք էին հոսպիտալացվել: Նրանցից 25-ն արդեն առողջացումով դուրս է գրվել։ Կանխարգելիչ եւ հակահամաճարկային միջոցառումները շարունակվում են:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի ու Արագածոտնի մարզերի հիվանդների մոտ հայտնաբերվել է շիգելեզ (դիզնետերիա), իսկ վարակի աղբյուրը ջուրն է:






