Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ ՄԱԿ –ի մանկական հիմնադրամը ( ՅՈՒՆԻՍԵՖ), հայտարարել են մալարիայից մահացության մակարդակի նվազման եւ 2015 թ համար 2001 թ. դրված նպատակների կատարման մասին: Այդ նպատակն էր «կանգնեցնել աճը ու անցնել հիվանդացության նվազեցմանը»: 2000 թ սկսած ՝ մալարիայից մահացությունը նվազել է 60 տոկոսով՝ դա մոտավորապես 6.2 մլն փրկված կյանքեր են, ընդ որում մեծ մասը՝ երեխաներ: Հիվանդացությունը նվազել է 37 տոկոսով:
«Մալարիայի նկատմամբ համաշխարհային վերահսկողությունը առողջապահության բնագավառի վերջին 15 տարիների ամենամեծ հաջողություններից մեկն է»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը:
Չնայած տպավորիչ առաջընթացին ՝ մալարիայի խնդիրը շատ տարածաշրջաններում շարունակում է մնալ չլուծված: Միայն 2015 թ. սկզբից արդեն գրանցվել է մոտավորապես 214 մլն նոր դեպք, մահացել է շուրջ 438 հազար մարդ: Հիվանդացության դեպքերի 80 տոկոսը եւ մալարիայից մահացության դեպքերի 78 տոկոսը այս տարի բաժին է ընկնում 15 երկրների, հիմնականում աֆրիկյան: Մալարիայի սպառնալիքի տակ է գտնվում մոտավորապես 3.2 մլրդ մարդ, այսինքն աշխարհի բնակչության գրեթե կեսը:
2015 թ. մայիսին ԱՀԿ –ն հաստատել է Մալարիայի հարցերով գլոբալ տեխնիկական ռազմավարություն՝ մալարիայի վերահսկողության նոր, 15 ամյա ճանապարհային քարտեզ: Ռազմավարությունում ամրագրված նպատակն է մինչեւ 2030 թ. հիվանդացության ու մահացության նվազեցումը 90 տոկոսով: Ըստ ԱՀԿ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի ՝ այդ նպատակին հասնելու համար ամենամյա ֆինանսավորումը պետք է եռապատկվի ՝ ներկա 2.7 մլրդ թե մլն դոլարից մինչեւ 8.7 ՝ 2030 թ.:






