Էքստրակորպորալ (արտամարմնային) բեղմնավորման հաջողության հավանականությունը կտրուկ նվազում է այն կանանց մոտ, ովքեր արդեն 43-ն անց են: Նման եզրակացության են հանգել անպտղության բուժման Rotunda IVF կլինիկայի հետազոտողները: Իռլանդացի հետազոտողները շեշտում են, որ վերջին տասնամյակում զգալիորեն ավելացել է 40-ն անց կանանց թիվը, ովքեր երազում են մայրանալ:

Միջին տարիքը, երբ կանայք առաջին անգամ մայրանում են, մեծացել է, ու շատ զույգեր նախընտրում են հետաձգել երկրորդ երեխայի ծնունդը: Սակայն ինչպես բնական բեղմնավորման, այդպես էլ ԷԿՕ պրոցեդուրաների դեպքում հաջողությունը պայմանավորված է մոր տարիքով: Հետազոտողները վերլուծել են 40-45 տարեկան բոլոր կանանց, որոնք ԷԿՕ են անցել Rotunda IVF կլինիկայում 1997 հուվարից մինչև 2013 թ հունվար ժամանակահատվածում: Ընդ որում տվյալ կլինիկայում 45 անց կանանց չեն սպասարկում:

Բոլոր կանայք փորձել են հղիանալ in vitro արհեստական բեղմնավորման կամ սպերմատազոիդների ինտրացիտոպլազմատիկ ներարկման միջոցով: Պարզվել է, որ 43-45 տարիքային խմբում հաջողությամբ հղիացած կանանց քանակը շատ ցածր է ՝ 40-42 տարեկանների խմբի համեմատ:

Առաջին խմբում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 5 տոկոս, իսկ երկրորդ խմբում ՝ 12.5 տոկոս: Ավագ տարիքային խմբում ընդհատված հղիությունների քանակը կազմել է 56 տոկոս՝ 40-43 տարեկանների խմբի 34 տոկոսի համեմատ: Հետազոտողները նշում են, որ շատ կանայք չգիտեն այն մասին, թե 40 տարեկանից հետո մայրանալը որքան բարդ է լինելու, դրա համար էլ  ավելի ու ավելի հաճախ են դիմում նմանատիպ կլինիկաներ: