Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ինքնաթիռում վատացած կնոջ կյանք է փրկել։ Տեղեկատվությունը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հաջողվեց պարզել, ինքնաթիռում Վեներա անունով մի կին կորցրել է գիտակցությունը, եւ նրան օգնության են հասել երեք տղամարդ։ Օգնությունը ցուցաբերողներից մեկը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էր: Նրա հետ էին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը եւ խորհրդական Էդուարդ Բարսեղյանը:
Նրանք կնոջը ուշքի են բերել, իսկ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրան դիմավորել է շտապօգնության մեքենան եւ հիվանդանոց տեղափոխել: Հիվանդանոցում կինը մի քանի ժամ է անցկացրել, մինչեւ նրա վիճակը կարգավորվել է, ապա շարունակել է իր ճանապարհը: Ինչպես պարզվել է, կնոջ համար Երեւանը տարանցիկ կետ էր։






