Այս տարի Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ եկած երեխաների մեկ երրորդը կյանքի ինչ-որ փուլում բախվելու է դեմենցիային։ Մասնագետները նախազգուշացնում են, որ հիվանդությունը առողջապահության ոլորտում կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի, եթե իշխանությունները հրատապ միջոցներ չձեռնարկեն։
2015թ. ծնված տղաների 27 տոկոսի մոտ դեմենցիան կախտորոշվի 70 տարեկանում։ Այս մասին են վկայում Alzheimer's Research UK-ի հաշվարկները։ Աղջիկների ապագան ավելի մռայլ է նրանց երկարակեցության պատճառով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 37 տոկոսը կունենա այդ հիվանդությունը, եթե գիտնականները մինչ այդ նոր միջոցներ չձեռնարկեն։
«Այս թվերը ցույց են տալիս դաժան իրականությունը։ Մարդիկ երկար են ապրում, եւ աստիճանաբար ավելի մեծ թվով մարդիկ են բախվում դեմենցիային։ Այդ պատճառով մեզ այդ հիվանդության դեմ պայքարելու համար շտապ միջոցներ են պետք»,- ասում է Alzheimer's Research UK-ի բժիշկ Մաթյու Նորթոնը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր ծնված երեխաների կյանքի տեւողությունը կարող է կազմել 85-100 տարի։
Գեները, սնունդը եւ կենսակերպը ազդում են Ալցհեյմերի եւ դեմենցիայի այլ դրսեւորումների վրա, սակայն ծերությունը հիմնական գործոնն է։Եթե հիվանդության վրա հասնելը հաջողվի կանխել գոնե միջինում 5 տարով, ապա հիվանդների թիվը կհաջողվի պակասեցնել գոնե 1/3-ով։ Սակայն դեմենցիայի արդյունավետ բուժման միջոցներ այս պահին չկան։






