Սահմանադրությունը պետք է փոխել ու զարգացնել, համարում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Սակայն Հայաստանի սահմանադրության նոր նախագծում նա որոշ ոչ լիարժեք հոդվածներ է նկատում, որոնք միայն ինչ որ վերացական բաներ են հռչակում, բայց ցույց չեն տալիս՝ հոդվածում նշված նպատակին հասնելու որոշակի ուղիները:
Օրինակ 48-րդ հոդվածում ասված է այն մասին, որ բնակչության շրջանում պետք է իրականացվեն հիվանդությունների կանխարգելման ծրագրեր, սակայն ասված չէ, թե ով ու ինչպես պետք է անի դա: Եվ չկան կետեր այն մասին, որ օրինակ գործատուները պետք է հոգ տանեն իրենց աշխատակիցների առողջության մասին ու ինչպես պետք է անեն դա: Իսկ 38-րդ հոդվածում ասված է, որ յուրաքանչյուր քաղաքացի բուժօգնություն ստանալու իրավունք ունի:
«Այդ նույն հաջողությամբ կարելի է գրել, որ յուրաքանչյուր քաղաքացի Մարս թռչելու իրավունք ունի»,- նկատեց թոքաբանը, հավելելով, որ այս հոդվածում նույնպես ասված չէ այն մասին, թե հատկապես ինչպես պետք է մարդն իրականացնի բուժօգնություն ստանալու իր իրավունքը:
Թոքաբանի կարծիքով պետք են օրենսդրական ակտեր, մանրակրկիտ նկարագրված կլինեն այս կամ այն նպատակներին հասնելու ուղիները:
Բացի դրանից Անդրանիկ Ոսկանյանի կարծիքով սեփականության մասին օրենքները մեր երկրում բավականին անկատար են . լավ կլիներ օրենսդրական ակտեր ներդնել, որոնց համաձայն, երկիրը, օդը ու շրջակա միջավայրը կպատկանան տվյալ տարածքի բնակչությանը: Դա մարդկանց հնարավորություն կտա իրացնել առողջության իրենց իրավունքը, օրինակ ով պատահի չի կարողանա այս կամ այն համայնքին պատկանող հասարակական տարածքում հանքեր կառուցել, որոնք կարող են վնասել մոտակայքում բնակվող մարդկանց առողջությանը:






