Այն բանից հետո , երբ Լինդսի Վոնը ծնկի մի քանի լուրջ վնասվածքներ ստացավ, նա 2014 թվականի հունվարին ավարտեց իր օլիմպիական կարիերան, տեղեկացնում է Fox News-ը։ 

«Ես միլիոնավոր անգամներ եմ վնասվածքներ ստացել,- պատմում է նա,-  բայց, եթե սկսում ես վախենալ, ապա  երբեք կյանքից հաճույք չես ստանա: Ամուսնալուծությունը (անցյալ տարի հունվարին նա բաժանվել էր իր նախկին մարզիչի՝ Թոմաս Վոննի հետ) ամենավախենալու բանն էր, որ ես երբեւէ արել եմ: Ես նրա հետ էի 18 տարեկանից, եւ ես հասկացել էի, որ այլեւս չեմ կարող երջանիկ լինել: Ես վստահ չէի, որ բավականաչափ ուժեղ եմ ինքնուրույն ապրելու համար, բայց պարզվեց, որ կարող եմ: Հիմա ես եմ պատասխանատու իմ կյանքի համար: Դա միեւնույն ժամանակ վախենալու է  եւ ոգեշնչող, եւ դա ավելի շատ ինքնավստահություն եւ արժանապատվության զգացողություն է տվել ինձ»: 

Դուք երբեւէ ձեզ անվստահ զգացել ե՞ք ձեր մարմնի պատճառով:

«Միանշանակ: Դժվար է գնալ Met պարահանդեսին (անցյալ տարվա մայիսին) մարդկանց հետ, ովքեր ընթրիքին աղցան են ուտում եւ խմում են դիետիկ կոլա: Դժվար է ինչ-որ արարողության ժամանակ գտնվել սենյակում, որը լեցուն է քեզանից մոտ երկու անգամ ավելի քիչ կշռող կանանցով: Դա միշտ դժվար է: Ես չեմ նախաձում նրանց, առավել եւս, որ նրանք վախենալու նիհար են: Նրանք ավելի շատ ցելյուլիտ ունեն, քան մարդկանց մեծամասնությունը։ Ուզում ես նրանց չիզբուրգեր հրամցնել»:

Դուք երկար տարիներ պայքարել եք դեպրեսիայի դեմ: Ինչպե՞ս եք դուք ձեզ զգում հիմա:

«Հիմա , երբ ես դեղեր եմ ընդունում, նորմալ: Անցյալ տարի ես երջանիկ էի քան երբեւէ: Իմ մի մասը դեռ կարոտում է դահուկները, բայց ես հասկացել եմ, որ շատ բաներ կան, որ ինձ նույնքան երջանիկ են դարձնում, օրինակ,  ջրային դահուկները, որոնք ես երբեք չէի փորձել: Կամ լինել մարդկանց հետ, ում ես սիրում եմ եւ ուղղակի վայելել կյանքը»:

«Թայգեր Վուդսն օգնել է ինձ համբերատար լինել վերականգնողական ողջ ընթացքում:  Երբ ես ասում եմ , « Ինչու՞ ես չեմ կարող սա անել: Ես ուզում եմ:» Նա միշտ ասում է . «Դու դեռ կունենաս քո հնարավորությունը: Կգա այդ պահը»: Մենք լավ ենք միմյանց վերաբերում»:

«Մենք միշտ մրցում ենք՝ թենիս, պինգ-պոնգ, ով ավելի շուտ կարթնանա: Իհարկե ես ավելի շատ պարտվում եմ, բայց ես փորձում եմ»: