Երբ ծնողները իրենց փոքրիկ երեխաներին պլանշետներ են տալիս, նրանք ասես «ռուսական ռուլետկա» են խաղում նրանց զարգացման հետ: Նման տեսակետ է արտահայտել հայտնի բրիտանացի հոգեբան բժիշկ Ռիչարդ Հաուսը Winchester University-ից:
Պլանշետները, հոգեբանի կարծիքով, ոչ միայն պետք չեն երեխաներին, այլեւ կարող են լուրջ վնաս հասցնել նրանց զարգացմանը, հենց դրա համար էլ ծնողները, նրա կարծիքով պետք է շատ զգույշ վերաբերվեն պլանշետների գործածմանը, որպեսզի խուսափեն «իրենց երեխաների զարգացման աղետալի ընթացքից»:
Հոգեբանը նշել է, որ էլեկտրոնային կերպարները, որոնք երեխաները տեսնոմ են պլանշետի էկրանին, կարելի է անվանել «աշխարհաճանաչողության անուղղակի ու շեղող փորձ»: Իսկական փորձը, որը կապակցված է մարդկային հրաբերությունների ու բնական աշխարհի հետ, շատ ավելի կարեւոր է: Այն՝ ի տարբերություն պլանշետի էկրանի, անհրաժեշտ է բոլոր փոքրիկների համար, որոնք նոր են սկսում ճանաչել այն ամենն, ինչ իրենց շրջապատում է:
«Կանքում իրենց առաջին քայլերն անող երեխաներին չի կարելի շեղել արհեստական, վիրտուալ աշխարհով, որը բնական աշխարհի անհեթեթ տարբերակն է», - ասում է գիտնականը:
Բժիշկ Հաուսի կարծիքով, երկու տարեկանից փոքր երեխաներն առհասարակ չպետք է պլանշետներ գործածեն, իսկ ավելի մեծահասակ երեխաների համար ժամանակակից սարքերի գործածումը պետք է սահմանափակել:
Փորձագետը նաեւ մեջբերել է բժիշկ Լի Հադլինգթոնի խոսքերը՝ De Montfort University–ից: Վերջերս նա հայտարարել էր. «Մենք չգիտենք, թե ինչ է իրականում կատարվում մեր գիտակցության հետ, երբ մարդն օգտագործում է նմանատիպ տեխնոլոգիաներ: Մինչդեռ դա իմանալը դա շատ կարեւոր է»:






