Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիիհետհանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ առողջապահության եւ ԻԻՀ առողջապահության եւ բժշկական կրթության նախարարությունների միջեւ մի քանի հուշագրեր եւ համաձայնագրեր են ստորագրվել, որոնց շրջանակներում որոշակի աշխատանքներ էին տարվում։
Անցած տարեվերջին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ստորագրել նոր Փոխըմբռնման հուշագիր, որը համագործակցության նոր ուղղություններկներառի: Իրանական կողմը ՀՀ առողջապահության նախարարին 2015թ. դեկտեմբերին հրավիրել է Թեհրան` Հուշագիրը ստորագրելու եւ երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով:
«Համոզված եմ, որ նոր Հուշագիրը համագորածակցության նոր հարթակ եւ նոր որակ կապահովի»,-ասաց նախարարը` դեսպանին շնորհակալություն հայտնելով երկու երկրի առողջապահական համակարգերը միմյանց ավելի մերձեցնելու, ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ փոխհամագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։
Մոհամմադ Ռեիսին վստահություն հայտնեց, որ Արմեն Մուրադյանի այցը ԻԻՀ արդյունավետ կլինի, եւ նոր Հուշագիրը երկու երկրի առողջապահության եւ դեղագործության ոլորտներում համագործակցության նոր հեռանկար կբացի։ Նա շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության կողմը պատրաստակամ էունեցած փորձը հաղորդելու Հայաստանի գործընկերներին։
Կարեւորելով հարեւան երկրի փորձը`Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանը եւս դեղագործության, բժշկական խիստ զարգացած առանձին ծառայությունների, բժշկական կրթության ոլորտներում ուսանելի ձեռքբերումներ ունի։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում առավել արդյունավետ համագործակցություն կծավալվի։ Հաշվի առնելով տարածաշրջանային համաճարակաբանական իրավիճակը` նախարարն առաջարկեց նոր Հուշագրում ներառնել նաեւ այդ ոլորտը։
Արմեն Մուրադյանը նաեւ տեղեկացրեց, որ հայաստանյան կողմը ներկայացրել է նոր Փոխըմբռնման հուշագրի նախագծի վերաբերյալ իր նկատառումները եւ հույս ունի, որ դեկտեմբերյան այցի ընթացքում այն կստորագրվի։ Նախարարը Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող դեսպանին աշխատանքային նոր հաջողություններ մաղթեց` ընդգծելով նրա ներդրումը ընդհանուր նպատակների իրականացման գործում։






