ԱՄՆ-ում հնարավոր է է նեկրոտիկ ֆասցիիտ դեմ պայքարի նոր միջոց են հայտնաբերել: է Fox News-ը տեղեկացնում է, որ Սեթոնի բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Ջոն Քրյուն պացիենտի մոտ նեկրոտիկ ֆասցիիտ հայտնաբերելուց հետո պայքարել է մահացու բակտերիայի դեմ NeutroPhase նյութով, որի բաղադրության մեջ կա քլորանման թթու:

Փորձելով փրկել 51-ամյա Լորի Մադսենի ձեռքը՝ Քրյուն որոշել է հեռացնել հասարակ քերծվացքի արդյունքում սկսված վարակի ախտահրված մաշկի հատվածը, եւ մշակել է նշված նյութով:

Բարեբախտաբար, վիրահատությունը Մադսենի համար հաջող է ավարտվել:

Նշենք, որ նեկրոտիկ ֆասցիիտի հարուցիչներ են համարվում Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաները, որոնք ախտահարում են խորը ֆասցիաները կամ ենթամաշկային հատվածը: Այս վարակը խսիտ վտանգավոր է, քանի որ սկզբնական փուլում դժվար է ախտորոշվում: