Եթե վիրահատության անհրաժեշտությունը կապակցված է կույրաղիքի սուր նոպայի ճանապարհատրանսպորտային պատահարների, այլ վնասվածքների ու անհապաղ բուժմիջամտություն պահանջող իրավիճակների հետ, նման վիրահատություններից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել:

Իսկ պլանային վիրահատություններից կարելի է հրաժարվել հետեւյալ դեպքերում.

1. Վիրաբույժը չափից քնկոտ է թվում

Եթե ձեր վիրաբույժը անընդհատ հորանջում է, ու նրա արձագանքները դանդաղած են թվում, ապա գուցե իմաստ ունի հրաժարվել գալիք վիրահատությունից: Ճիշտ է, ինչպես ցույց են հետազոտությունները, քնի պակասն այդքան էլ ուժեղ չի ազդում բժիշկների մասնագիտական հմտությունների վրա, բայց եթե վիրաբույժը չափազանց քնկոտ է թվում, թող ավելի լավ է կուշտ քնի ու ավելի ուշ անցկացնի վիրահատությունը:

2. Վիրաբույժը չափից նյարդային է թվում

Եթե բժիշկը բարդ վիրահատությունից առաջ հուզվում է, դա նորմալ է: Բայց եթե նա չափազանց նյարդային է ու ագրեսիվ, ապա գուցե արժե վիրահատությունը հետաձգել:

3. Բժշկի նկատմամբ անձնական հակակրանքը

Եթե բուժհաստատության աշխատակիցը առաջացնում է Ձեր խորը հակակրանքը (կարեւոր չէ թե ինչու) ու դուք զգում եք, որ դա փոխադարձ է, ավելի լավ է մեկ այլ մասնագետի դիմեք, եթե իհարկե նման հնարավորություն կա: Բժշկի հետ ջերմ անձնական հարաբերությունները շատ կարեւոր են, եւ Դուք դժվար թե կարողանաք վստահել մի բժշկի, որը ձեզ դուր չի գալիս:

4. Առողջական վիճակի կտրուկ փոփոխություն

Եթե հենց վիրահատությունից առաջ բարձրացել է Ձեր ջերմությունը կամ հայտնվել է շնչառական ինֆեկցիա, այլ ոչ թե սովորական մրսածություն, ապա ավելի լավ է հետաձգեք վիրահատությունը: Չնայած տվյալ դեպքում որոշումը կարող է ընդունել Ձեր բժիշկը:

5. Տեղեկությունների պակաս

Լավ բժիշկը ձեզ կբացատրի, թե ինչու է պետք վիրահատությունը, որն է դրա նպատակը, ինչպես է այն անցնելու, որոնք են հնարավոր ելքերը ու կողմնակի էֆֆեկտները: Վիրահատությանը համաձայնեք միայն այն ժամանակ, երբ այդ ամենի մասին հստակ պատկերացում կունենաք: