23-ամյա Ամանդա Ջեսապը գնացել է հիվանդանոց ՝ ստամոքսային սպազմերով ու զարմանքով հայտնաբերել, որ ոչ թե պարզապես հղի է , այլ արդեն ծննդաբերում է: Ամանդան նույնիսկ չէր կասկածում իր հղիության մասին, նա ոչ մի ախտանշան չուներ, բացի թերեւս նրանից, որ չորս ամսվա մեջ «չգիտես ինչու» 13 կգ-ով գիրացել էր:
Նա նաեւ ցավեր ուներ մեջքի մասում, բայց կարծում էր, թե դրանց պատճառը աշխատավայրում ծանրություններ բարձրացնելն է: Իսկ փոփոխական տրամադրությունը համարում էր դեպրեսիայի նշան: Ավելորդ քաշից Ամանդան փորձում էր ազատվել դիետաների օգնությամբ, բայց ոչ մեկը չէր օգնում . ընկերները կատակում էին ՝ ասելով որ քաշ հավաքելու պատճառը կարող է հղիությունը լինել, բայց Ամանդան գիտեր, որ նման բան լինել չի կարող, քանի որ հորմոնալ հակաբեղմնավորիչներ էր ընդունում, բացի դրանից նրա դաշտանն էլ միշտ ժամանակին սկսվում էր: Ամանդան գիշերները անց էր կացնում բարերում ու կարաոկե ակումբներում ու ոգելից խմիչք էր խմում, քանի որ չէր կարծում, թե հղի է:
«Երբ բուժքույրը զննում էր ինձ, նա ասաց, որ ես ոչ մի ստամոքսի սպազմ էլ չունեմ: Ես առնվազն 35 շաբաթական հղի եմ ու արդեն սկսել եմ ծննդաբերել,- պատմում է Ամանդան,- Ես ցնցված էի, Բենը՝ Ամանդայի ընկերը, նույնպես: Ես բոլորին վստահեցնում էի, որ չեմ կարող հղի լինել ու որ դա պարզապես անհնար է»:
Բարեբախտաբար երեխան առողջ է ծնվել, նույնիսկ այն դեպքում, որ նրա մայրը ոգելից խմիչքներ էր խմել հղիության ընթացքում:
Իսկ հիմա երիտասարդ զույգը, որն արդեն 3 տարի է միասին է, փորձում է հաղթահարել շոկը ու սովորել ծնողների դերին:
«Շատ դժվար էր հարմարվել մոր դերին: Մարդկանց մեծ մասը ինը ամիս ժամանակ ունի, որպեսզի հարմարվի այդ մտքին, իսկ ես ընդամենը 15 րոպե ունեի»,- պատմում է Ամանդան:
Երեխայի ծնունդը փոխել է Ամանդայի ամբողջ կյանքը, բայց նա, իր իսկ խոսքերով, միայն ուրախ է ճակատագրի նման շրջադարձին ու չէր ուզի որեւէ բան փոխել:











