Ռինոպլաստիկա կատարած հիվանդների մոտ մի փոքր ռնգախոսություն է դիտվում վիրահատությունից հետո հետագա հինգ ամիսների ընթացքում, համաձայն Իրանում իրականացված նոր հետազոտության:
27 վիրահատությունների արդյունքները ցույց են տվել, որ «ձայները փոխվել են վիճակագրորեն զգալի երանգներով, բայց փոփոխությունները եղել են հազիվ նկատելի», Reuters Health-ին ասել է բժիշկ Կամրան Խազաենին:
ԼՕՌ վիրաբույժ Խազաենին Իրանում Մեշհեդի բժշկական գիտությունների համալսարանում աշխատել է մի հետազոտության վրա: 22 կին եւ 5 տղամարդ մասնակիցներ «փոփոխություններ են նկատել, բայց ընդհանուր առմամբ գոհ են եղել», - ասաել է Խազաենին: Հիվանդները եղել են 18-ից 45 տարեկան:
Լեզվաբանների եւ արատաբանների թիմը , լսելով հիվանդների վիրահատությունից հետո կատարված ձայնագրությունները, բացահայտել են ավելի արտահայտված քթային ձայներ: Արդյունքները հաստատվել են մասնակիցների կողմից եւ ակուստիկ ձայները վերլուծող համակարգչային ծրագրի միջոցով:
Plastic and Reconstructive Surgery ամսագրի փետրվարյան համարի իր հոդվածում Խազաենին եւ իր թիմն ասել են, որ , եթե ռինոպլստիկան մարդու քթի խոռոչի նեղացման միջոցով կարող է փոխել մարդու ձայնային տվյալները, ապա մարդիկ, ում աշխատանքը հիմնված է իրենց ձայնի վրա, պետք է տեղեկացված լինեն այս կարեւոր ռիսկի մասին:
Հետազոտությունը հետաքրքիր հարցեր է բարձրացնում, օրինակ, ինչու՞ ներկա պահին այս արդյունքները վերլուծվում են Իրանում, այլ ոչ թե Հյուսիսային Ամերիկայում, ասել է բժիշկ Մինաս Կոնստանտինիդեսը: Հետաքրքական է, որ իր կատարած ավելի քան 2000 ռինոպլաստիկաներից հետո Կոնստանտինիդեսը ասաց, որ ընդամենը մեկ հիվանդ է անհանգստություն հայտել իր ձայնի քթային երանգի վերաբերյալ:
Կոնստանտինիդեսը իրականացնում է դիմային պլաստիկ վիրաբուժություն Նյու Յորքում եւ Ամերիկայան դիմային պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ակադեմիայի անդամ է: Նա մասնակցություն չի ունեցել նոր հետազոտությանը:






