Սեպտեմբերի 29-30-ը Թբիլիսիում ընթացող «Հաջողության ուղի» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային հանդիպումը նվիրված էր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների ազգային ֆինանսավորմանը հաջող անցման ապահովմանը:
Հայաստանից հանդիպմանը մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կարլեն Անտոնյանը, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Հանդիպման հիմնական թեման միջազգային ֆինանսավորումից ազգային ֆինանսավորմանն անցումն է, ինչը բխում է տարածաշրջանի երկրներում միջազգային ֆինանսավորման կրճատման պայմաններում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունից:






