Դաշտանադադարից հետո, կանայք ովքեր քաղցրացված ըմպելիքներ են խմում, ռիսկի են դիմում՝ դա կարող է բերել արգանդի քաղցկեղի, համաձայն նոր հետազոտության տվյլաների:
Կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 60 բաժակ քաղցրացված ըմպելիքներ են խմում, 78%-ով ավելի շատ են ենթարկվում արգանդի քաղցկեղ ձեռք բերելու ռիսկի, քան նրանք, ովքեր չեն խմում:
Էնդոմետրիումի քաղցկեղը (արգանդի ներքին շերտի) կանանց մոտ քաղցկեղի չորրորդ ամենատարածված դրսեւորումներից մեկն է, եւ Միացյալ Նահանգներում կանանց շրջանում քաղցկեղից մահվան ութերորոդ ամենատարածված պատճառն է:
Հետազոտությունները ցույց տվեցին, որ կանանց մոտ էնդոմետրիումի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը ավելանում է օրգանիզմում էստրոգենների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, օրինակ ճարպակալման կամ դաշտանադադարի ախտանշանների վերացման համար կիրառվող հորմոնոթերապիայի պատճառով:
Հետազոտողներն ուսումնասիրել են 1986 թվականին հետդաշտանադադարի շրջանում գտնվող 23 000 կանանց վերաբերող տեղեկություններն այն մասին, թե ին՞չ սննդամթերք են նրանք ուտում եւ ինչ հաճախականությամբ: Հետազոտողները 2004 թվականին կրկին ստուգեցին կանանց դիետան:
2010 թվականին 506 կնոջ մոտ ախտորոշվեց էնդոմետրիումի քաղցկեղ, եւ մեծամասնության մոտ առաջին տիպի (էստրոգեն հորմոնի հետ կապված), հաղորդում է CBS News-ը:
Չնայած հետազոտողները բացահայտել են քաղցրացված ըմպելիքների եւ էնդոմետրիումի քաղցկեղի միջեւ կապը, այնուամենայնիվ դեռ պարզ չէ, գույություն ունի արդյո՞ք պատճառահետեւանքային կապ դրանց միջեւ:Բայց բացառված չէ, որ քաղցրացված ըմպելիքները նպաստում են ճարպակալման զարգացմանը, ինչն էլ իր հերթին բարձրացնում է էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկը, ասվում է հետազոտության մեջ:
Գեր կանայք , որպես կանոն, ունեն էստրոգենների եւ ինսուլինի ավելի բարձր մակարդակ ի տարբերություն նորմալ քաշ ունեցողների, իսկ վերջիններիս բարձր մակարդակը կարող է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
Մասնակիցները նաեւ հարցաթերթիկ լրացրեցին 12 ամիսների ընթացքում 127 սննդամթերքի վերաբերյալ: Ինչպես նաեւ հարցեր էին տրվեւմ քաղցրացված ըմպելիքների՝ սովորական կոլայի, գազավորված եւ մրգային հյութերի, ինչպես նաեւ շաքար չպարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքների մասնին:
Պարզվեց, որ ավելի տարիքով ինչպես նաեւ ավելի գեր եւ էստրոգեններ ընդունող կանայք , էնդոմետրիումի քաղցկեղով հիվանդանալու ավելի բարձր ռիսկ ունեն:
Այնուամենայնիվ հետազոտողները չեն գտել ուղիղ կապ քաղցր հյութերի, ինչպես նաեւ քաղցր սննդի եւ քաղցկեղով հիվանդանալու ռիսկի միջեւ:Հնարավոր է, որ մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը ազդել է նյութափոխանակության վրա, կարծում են հետազոտողները:






