«Հրազդան» ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանը հերքում է այն լուրերը, որ Հրազդան քաղաքում կտրուկ ավելացել է ջրծաղիկով հիվանդների քանակը: Այս մասին նա փետրվարի 11-ին  ասել է NEWS.am Medicine-ի թղթակցին:

Սահակյանի խոսքով , այս պահին նրանք ունեն ընդամենը 5 կամ 6  ջրծաղիկով հիվանդ:

Այն հարցին, արդյոք կարող են երեխաները հիվանդ լինել եւ չդիմել բժշկի, Սահակյանը պատասխանեց, որ դա քիչ հավանական է, քանի որ դպրոցականները դասերը բաց թողնելու դեպքում պետք է  բժշկի տեղեկանք ներկայացնեն,  իսկ տեղեկանք նրանք կստանան միայն բուժհաստատություն դիմելու դեպքում:

Նշենք, որ այսօր  հայկական մամուլում  հաղորագրություններ են հայտվել այն մասին, որ Հրազդանի գրեթե բոլոր դպրոցներում ջրծաղիկով հիվանդներ կան, իսկ հունվարին գրանցվել է հիվանդացության 58 դեպք: