Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը (World Anaesthesia Day): 1846 թ. հենց հոկտեմբերի 16 –ին է ամերիկյան ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին վիրահատությունն արել եթերային անզգայացմամբ: Այսօր անեսթեզիան լայնորեն կիրառվում է վիրահատություններում, ատամնաբուժության մեջ, վնասվածների դեպքում եւ բժշկության շատ այլ ոլորտներում:
Իհարկե Մորթոնի կողմից եթերային նարկոզի կիրառումից շատ առաջ էլ աշխարհում գոյություն ունեին ցավազրկող միջոցներ: Օրինակ հնդկացիների շատ ցեղախմբեր զգայունությունը նվազեցնելու նպատակով տարբեր բույսերի հյութեր էին գործածում: Իսկ հին հունական բժիշկ ու փիլիսոփա Դիոսկորիդը, Ներոն կայսրի օրոք ճամփորդելով հռոմեական բանակի հետ ու զբաղվելով բժշկական պրակտիկայով, ուշադրություն է դարձրել, որ մանդրագորայից պատրաստված հանգստացնող դեղամիջոցների շնորհիվ վիրահատույթուններն ավելի հաջող էին անցնում, ինչն ավելացնում էր վիրավորված զինվորների ապաքինման հավանականությունը: Ի դեպ, հենց նա է առաջինը կիրառել «անեսթեզիա» տերմինը:
Իր զարգացմանը զուգահեռ՝ անեսթեզիոլոգիան դարձել է բժշկության առանձին ոլորտ: Ժամանակակից բժշկության մեջ տարբերակում են ընդհանուր, տեղային ու ողնուղեղային անեսթեզիա: Անեսթեզիա անցկացնելու դեղամիջոցները ու մեթոդաբանությունը, ինչպես նաեւ բժշկության տվյալ ոլորտում մասնագետների գիտելիքները ու հմտությունները մշտապես կատարելագործվում են:






