Մեր ինքնազգացողության մեջ նկատվող որոշ փոփոխություններ կարող են վկայել այն մասին, որ մենք պարզապես քնի պակաս ունենք՝ բավականաչափ չենք քնում: Հարվորդի բժշկական դպրոցի հետազոտողների խոսքով նույնիսկ  մեկ շաբաթ շարունակ քիչ քնելու դեպքում մարդկանց մոտ սկսում է զարգանալ ֆիզիկական ու մտավոր հյուծվածություն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք ախտանիշներ, որոնք կարող են վկայել այն մասին, որ օրգանիզը քնի պակաս ունի:

1. Արտադրողականության պակասն ու սովորական գործունեության վրա կենտրոնանալու եւայն նախկին արագությամբ անելու անկարողությունը կարող է քիչ քնելու հետևանք լինել

2. Հիշողության կորուստը, ընկճախտը, դյուրագրգռվածությունը, անհանգստությունը ու տագնապի զգացումը   նույնպես կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմն ավելի շատ քնի կարիք ունի:

3. Խոսքի խնդիրները՝ օրինակ երբ լեզուդ «փաթ է ընկնում», դժվարանում ես ճիշտ բառ ընտրել կամ մտքերդ ճիշտ արտահայտել եւուղեղիդ մեջ խառնաշփոթ է , նույնպես կարող են քնի պակասով պայմանավորված լինել:

4. Լիբիդոյի ու սեռական ակտիվության նվազումը տարբեր պատճառներ կարող է ունենալ, բայց հաճախ դրա պատճառն այն է, որ Դուք պարզապես չեք հասցնում լիարժեք քնել ու վերականգնել Ձեր ուժերը:

5. Ախորժակի բարձրացումը նույնպես կարող է քնի պակասի նշան լինել: Քիչ քնելու դեպքում օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ՝ սթրեսի հորմոն: Այս հորմոնը կարող է դրդել շատակերության ու ոգելից խմիչքների գործածման:

6. Տեսողական խնդիրները, երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ  մշուշի մեջ է,  նույնպես քնի պակասի հնարավոր նշաններից են:

Վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի, որպեսզի պարզեք դրանց իսկական պատճառը: Իսկ եթե դուք բավականին երկար եք քնում, ապա հնարավոր է, որ քնի ինչ -որ խանգարում ունեք, որը թույլ չի տալիս հագենալ քնից: