«Օգնության ձեռք» նախաձեռնության թիմը, որը համալրված է տարբեր պրոֆիլի բժիշկներով, փետրվարի 8-ին իր հերթական այցը կատարեց ք. Գյումրի:

Գյումրիում նրանց էր տրամադրվել «Բեռլին» պոլիկլինիկան իր հյուրանոցային համալիորով, որտեղ էլ բժիշկները իրականացրեցին իրենց երկօրյա հետազոտությունները:

Այցի առաջին օրը մոտ 52 բժիշկներից բաղկացած խումբը բաժանվեց 2 մասի, մի մասը բուժզննում  պետք է իրականացներ ծերանոցում, իսկ մյուս մասը պոլիկլինիկայում, որտեղ  հետազոտվեցին  «Թռչունյաց տան» երեխաները և   Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի երեխաները:

Բժիշկներին էր միացել նաև «Բեռլին» պոլիկլինիկայի բուժանձնակազմը:

Այցի երկրորդ օրը՝ 09.02.2014թ. «Օգնության ձեռք» նախաձեռնության  թիմը   պոլիկլինիկայում ընդունեց և բուժզննում իրականացրեց 40-50  շահառուների, որոնք Գյումրի էին ուղորդվել Վանաձորի «Հույսի տուն» ինտերնատի տեղեկատվությամբ: Շուրջ երկու օր տևած այցի շրջանակներում հետազոտվեցին մոտ 235-ից ավել հիվանդներ:

«Օգնության ձեռք» թիմը պատրաստ է իրականացնելու բուժզննում ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում՝ ցուցակագրելով այն մարդկանց առողջական խնդիրները, ում համար հետագայում գտնվելու են հովանավորներ, որոնք կհոգան բուժման, վիրահատության կամ դեղորայքով ապահովման ծախսերը:

 «Օգնության ձեռք» նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի», Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայի և MPMS ընկերության համագործակցության արդյունքում: