Օրգանիզմում հեղուկի կամ եռանդի պակասի մասին ազդանշաններից բացի մեր մարմինը մեզ բազմաթիվ այլ ազդանշաններ էլ է ուղարկում: Ավաղ, ոչ բոլորն են կարողանում դրանք ճիշտ վերծանել ու հասկանալ, ահա թե ինչու շատ հաճախ մարդը նույնիսկ չի էլ կռահում այն մասին, որ իր օրգանիզմն ինչ -որ բանի պակաս ունի կամ որ ինքը հիվանդ է:
Լոնդոնում աշխատող ընտանեկան բժշկուհի Դեյա Ֆեմուբոնին թվարկել է մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են առողջական խնդիրների մասին
1. 80 սմ-ն գերազանցող գոտկատեղ՝ կանանց մոտ եւ 94 սմ-ն գերազանցող՝ տղամարդկանց մոտ
Եթե կնոջ գոտկատեղը ՝ անկախ նրա հասակից, 80 սմ-ից ավելին է, մասնագետը նրան խորհուրդ է տալիս վերանայել սննդակարգը ու կենսակերպը ու 2-րդ տեսակի շաքարախտի անալիզներ հանձնել: Նույնը վերաբերում է այն տղամարդկանց,ում գոտկատեղը 94 սմ-ից ավելին է:
Փորձագետը հավաստիացնում է, որ գոտկատեղի հաստությունը կարող է ներքին ճարպակալման հետեւանք լինել ու վկայել մետաբոլիկ ախտանիշի առկայության մասին: Խնդիրների հավանականութունն ավելանում է, եթե կնոջ գոտկատեղի հաստությունը գերազանցում է 88 սմ-ն, իսկ տղամարդունը՝ 102-ը:
2. Ուռուցիկ դեղնավուն բծեր մաշկի վրա
Կոպերի վրա կամ աչքերի շուրջ ուռուցիկ դեղնավուն բծերը կարող են վկայել արյան մեջ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակի մասին: Ցանկալի է արյան անալիզ հանձնել ու վերանայել սննդակարգը:
3. Փշրվող եղունգներ
Չափից շուտ փշրվող եղունգները վկայում են օրգանիզմում B7 վիտամինի պակասի, չափազանց մեծ խոնավության կամ էլ լաքի չափազանց հաճախ գործածման մասին: Բացի դրանից եղունգների հետ խնդիրները կարող են վկայել սնկային ինֆեկցիայի, փսորիազի, արթրիտի առկայության ու նույնիսկ վահանաձեւ գեղձի խնդիրների մասին:
4. Ճաքեր բերանի անկյուններում, բծեր եղունգների վրա
Բերանի անկյուններում ճաքերը ու սպիտակ բծերը եղունգների վրա վկայում են այն մասին, որ օրգանիզմը վիտամինների՝ հիմնականում B խմբի, ու երկաթի պակաս ունի: Ամեն դեպքում մասնագետը խորհուրդ չի տալիս անտեսել շրթերի անկյունների ճաքերը, քանի որ դրանց մեջ կարող է ինֆեկցիա հայտնվել:






