Ջրծաղիկի նոր դեպքեր են գրանցվել Եղեգնաձոր քաղաքում, համաձայն NEWS.am Medicine-ի աղբյուրների:
Մինչդեռ Եղեգնաձորի հիգիենիկ եւ հակահամաճարակային կայանում պնդում են, որ վերջին շաբաթվա ընթացքում իրենց մոտ գրանցվել է հիվանդության ընդամենը մեկ դեպք:
Թեպետ հակահամաճարակային կայանում չեն հերքում, որ քաղաքում կարող են ջրծաղիկով հիվանդ երեխաներ լինեն, ովքեր չեն դիմում բժշկի եւ ում մասին, համապատասխանաբար, պաշտոնական տեղեկություններ չկան:
Ինչպես հաղորդում է NEWS.am Medicine-ի աղբյուրը, Եղեգնաձորի ընդամենը մեկ դպրոցի դասարաններից մեկում արդեն 9 երեխա վարակվել է ջրծաղիկով:






