Այսօր նույնիսկ 18 ամսական երեխաներն են ստիպված ենթարկվում փտող ատամների հեռացման վիրահատության՝ ընդ որում ոչ թե մեկ՝ այլ բազմաթիվ փչացած ատամների, կամ էլ նույնիսկ բոլոր:
Ատամնաբույժ-վիրաբույժ Սոֆի Բոմոնտը հավաստիացնում է, որ վերջին տարվա ընթացքում Ավստրալիայի միայն մեկ մարզում ընդհանուր նարկոզի տակ ատամների հեռացման ավելի քան 1000 վիրահատություն են արել փոքր երեխաներին: Հետաքրքիր է, որ նրա խոսքով, ծնողների մեծ մասը սովորաբար չի հասկանում, թե ինչ սարսափելի վիճակում են իրենց երեխաների ատամները, մինչեւ նրանք ատամնացավից չեն դադարում ուտել, քնել ու խոսել:
Իհարկե այս խնդիրը ոչ միայն Ավստրալիայում է, այլեւ ամբողջ աշխարհում. ատամնաբույժներն ավելի հաճախ են ստիպված լինում բուժել փոքրիկ երեխաների ատամները: Նոր զելանդացի ատամնաբույժ Ռոբ Բիգլհոլի խոսքով, փոքր երեխաների ատամների նման լուրջ խնդիրների պատճառը քաղցր հյութերի ու առհասարակ շաքարի ավելցուկն է սննդակարգում: Ատամների փտելու պատճառը բերանի մանրէներն են, որոնք սնվում են շաքարով, ակտիվ բազմանում, իսկ նրանց արտադրած թթուն էլ քայքայում է ատամները:
Դրա համար էլ երեխաները, որոնց քաղցր ըմպելիքներ են տալիս, կամ մեղրով ներծծված ծծակներ, մեծ վտանգի են ենթարկվում:
«Մեզ մոտ բազմաթիվ երեխաներ են գալիս, որոնց ծծակով շշերով «Պեպսի» կամ էլ «Կոկա կոլա» են տալիս», - պատմեց նա:
Հետոնման երեպաների ատամների մեծ մասը հեռացման ենթակա են դառնում . ընդ որում այդ վիրահատությունը հաճախ արվում է ընդհանուր նարկոզով: Բացի դրանից այդ երեխաներին ստիպված են լինում շատ հակաբիոտիկներ նշանակել, երբեմն նույնիսկ ներերակային: Այդ ամենը իհարկե մեծ սթրես է երեխայի համար:
Ստորեւ ներկայացված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչ է կատարվում երեխաների ատամների հետ քաղցր ըմպելիքների գործածման հետեւանքով:














