Կամբոջայում դատում են առանց արտոնագրի աշխատող բժշկի, որը երկրի հյուսիս-արեւմուտքում ավելի քան 100 հոգու դիտավորյալ վարակել է ՄԻԱՎ-ով: Ինչպես նշել է Էմ Սովաննի փաստաբանը, նրա պաշտպանյալ Յեմ Շրինին միանգամից 3 մեղադրանք է ներկայացվել՝ սպանության, մարդկանց կանխամտածված կերպով ՄԻԱՎ-ով վարակելու եւ առանց բժշկական արտոնագրի բուժում իրականացնելու համար:
Այդ գործի լսումները 5 օր կտեւեն, ինչից հետո, եթե Յեմին մեղավոր ճանաչեն, կդատապարտեն ցմահ բանտարկության:
Տղամարդուն ձերբակալել են անցյալ տարվա դեկտեմբերին եւ անմիջապես կալանավորել են սեփական անվտանգության համար, որովհետեւ գյուղի բնակիչները կարող էին նրա նկատմամբ ինքնադատաստան տեսնել: Ռոկ գյուղի 800 բնակչից 106-ի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել, չնայած տեղի թերթերը պնդում են, որ վարակվածների թիվը 300 մարդ է կազմում:
Յեմը ՄԻԱՎ-ով է վարակել 3-ից 82 տարեկան տարբեր մարդկանց, որոնց թվում նույնիսկ բուդդայական կուսակրոններ կան: Առնվազն 10 մարդ արդեն մահացել է ՁԻԱՀ-ից, որը զարգացել է վարակումից հետո: Կամբոջան աշխարհի ամենաաղքատ երկրներից է, եւ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեծամասնությունն այստեղ բուժում չի ստանում, որովհետեւ դա շատ թանկ արժե, ինչի հետեւանքով շատերի մոտ ՁԻԱՀ է զարգանում:
Ավելին, կամբոջացիները հնարավորություն չունեն պրոֆեսիոնալ բժիշկների դիմելու, այդ պատճառով էլ դիմում են արտոնագիր չունեցող ինքնուս բժիշկների, որոնք բուժում են ամեն տեսակ աննշան խնդիրներից, ինչպես նաեւ ներարկումներ են անում: 53-ամյա Յեմ Շրինը նման բուժակներից մեկն էր: Հանուն խնայողության, նա միանգամյա օգտագործման ներարկիչներից օգտվում էր մի քանի անգամ:
51-ամյա Լեուն Լումը, որը տուժածներից մեկն է, պնդում է, որ Շրինից բացի, երբեք որեւէ մեկի մոտ չի բուժվել: 2014-ի վերջին Լեունը իմացել է, որ ինքը ՄԻԱՎ ունի, այդ հարուցիչը հայտնաբերվել է նաեւ նրա կնոջ մոտ: Այժմ Լումը երազում է սեփական ձեռքերով պատժել վայ-բժշկին:
Հետաքրքիր է, որ մինչեւ վերջերս Յեմ Շրինը գյուղում բժշկության երկարամյա պրակտիկայից արդյունքում շատ լավ համբավ ուներ:






