Սանտա-Կլարա օկրուգի առողջապահության վարչությունը փակել է Սան Խոսեում (ԱՄՆ) գտնվող Mariscos San Juan ռեստորանը այն բանից հետո, երբ 80 մարդ դիզենտերիայով է հիվանդացել: Հաստատության 12 այցելու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Ախտանիշները հայտնվել են բակտերիայի օրգանիզմում հայտնվելուց մի քանի օր անց: Այդ ախտանիշներն են փորլուծությունը, ջերմը եւ ստամոքսի ջղակծկումները:
Վարակից տուժածների քանակն աճել է հսկայական արագությամբ՝ 40 մարդուց հասնելով 80-ի: Վերոհիշյալ դեպքերից 15-ը հաստատվել է լաբորատոր անալիզների միջոցով: Պարզ չէ, թե այդ մարդկանցից քանիսն է սնվել ռեստորանում: Նրանք կարող էին վարակվել հաստատության այցելուների հետ շփվելու հետեւանքով, տեղեկացնում է America.ru-ն:
Այս տարի Mariscos San Juan-ը երկու անգամ ստուգվել է: Այնուամենայնիվ, այս համաճարակը, որի մեղավորները՝ կղանքի միջոցով տարածվող շիգելայի մանրէներն են, շարունակվում է: Առողջապահության աշխատակիցները հետաքննություն են վարում:






