The Lancet գիտական ամսագիրը հրապարակել է մի տղամարդու լուսանկարներ, ով երկար ժամանակ չէր բուժել իր սիֆիլիսը: Լուսանկարները հրապարակվել են որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարեւոր է ժամանակին ախտորոշել ու բուժել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները:
Չինաստանի 38-ամյա բնակչի բուժումը ստիպված են եղել հիվանդանոցում անցկացնել, քանի որ նրա մոտ ամբողջ մարմնի վրա շատ ցավոտ խոցեր էին առաջացել: Բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են սիֆիլիսի ուշ փուլ:

Սկզբում նրա մարմնին անցավ կոշտուկներ էին հայտնվել, որոնք երկու շաբաթ հետո սկսել էին պայթել ու արյունահոսել: Բժիշկներն այն կարծիքին են, որ տղամարդը սիֆիլիսով վարակվել էր հոսպիտալացումից ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ: Հիմա նա բուժում է ստանում Շենյանում Չինական բժշկական համալսարանի թիվ մեկ հիվանդանոցում:
Սկզբում հիվանդի մոտ pyoderma gangrenosum էին ախտորոշել ՝ մաշկի հազվագյուտ հիվանդություն, որը նմանատիպ խոցեր է առաջացնում: Բայց երբ նրա ախտանիշները վատացել էին ու մեկ շաբաթից ՝ հիվանդանոցում բուժվելու ժամանակ հիվանդի մոտ տենդ էր սկսվել, բժիշկները նոր թեստեր են արել, որոնք ապացուցել են չարորակ սիֆիլիսի՝ ЗППП բավականին հազվագյուտ շտամի առկայությունը:

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյաներով ՝ ամեն տարի 15-49 տարեկան 498 միլիոն մարդ է վարակվում քլամիդիոս, գոնորեա, սիֆիլիս, ու տրիխոմոնիազ սեռավարակներով:






