Ալցհեյմերի հիվանդությունը կարող է հայտնաբերվել զարգացումից մի քանի տասնյակ տարի առաջ ՝ վիրտուալ իրականության թեստի օգնությամբ, պարզել են Բոննի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների գերմանական կենտրոնի գիտնականները:

Գիտնականները հետազոտությանը ներառել են18-30 տարեկան մի խումբ կամավորականների : Նրանց առաջարկել են կողմնորոշվել վիրտուալ լաբիրինթոսում: Ալցհեյմերի հիվանդության զարգացման ժառանգական բարձր հակում ունեցողներին հայտնաբերել են վիրտուալ տարածքում կողմնորոշվելու նրանց ունակության հիման վրա:

Ինչպես նշում է հետազոտության հեղինակ Լուկաս Կունցը ՝ ռիսկի խմբում գտնվողները լաբիրինթոսում ուրիշ ձեւով են տեղաշարժվում, իսկ տարածական  նավիգացիային մասնակցող բջիջները քանակը նրանց ուղեղում ավելի քիչ է, քան մյուսների ուղեղում:

«Մեր արդյունքները կարող են բազային նոր հիմք տալ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մինչկլինիկական հետազոտությունների համար ու բացատրել այդ հիվանդության ժամանակ նկատվող տարածական ապակողմնորոշման երեւույթը»,- պարզաբանել է գիտնականը:

Փորձագետների խոսքով, ստացված արդյունքները կարող են օգնել Ալցհեյմերի հիվանդության ապագա հետազոտություններին, ախտորոշմանը ու բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում: