Դեկտեմբերն ամենալավ ժամանակն է երեխա սաղմնավորելու համար, պնդում են Ինդիանայի համալսարանի մասնագետները:  Նման եզրակացության հանգելու համար նրանք 2004-ից 2009-ի ընթացքում 270 000 հղիություն են հետազոտել եւ նկատել են, որ հենց դեկտեմբերին տեղի ունեցած բեղմնավորումն է ամենամեծ ծնելիությունն ապահովում:

 Ցանկանալով պարզել բեղմնավորման ամսի եւ ծնելիության կապը, գիտնականները անալիզի են ենթարկել արեւի լույսի մակարդակը, որ նորածինները ստացել են ներարգանդային զարգացման վերջին փուլում: Պարզվել է, որ ձմռանը սաղմնավորված երեխաները գարնանը եւ ամռանը շատ  D վիտամին են ստացել եւ դա օգտակար է եղել նրանց առողջության համար. նրանք ամուր ոսկրեր են ունեցել. բացի այդ, կարծիք կա, որ այդ վիտամինն օգնում է պաշտպանել քաղցկեղից, առաջին տեսակի դիաբետից եւ ցրված սկլերոզից: 

Գիտնականները նաեւ ենթադրում են, թե բեղմնավորման ամենաանհաջող ամիսը հունիսն է. այդ ամսին սաղմնավորված երեխաները հաճախ ժամանակից շուտ են ծնվում: 

Հետազոտության հեղինակները նաեւ նշել են, որ քիչ պտուղներ են սաղմնավորվում Վալենտինի օրը, փոխարենը Սուրբ ծնունդը բեղմնավորման իդեալական ժամանակ է: 

Հիշեցնենք, որ Քեմբրիջի համալսարանի մասնագետները եւս նկատել են, որ ամռանը ծնված երեխաները սովորաբար ավելի բարձրահասակ ու առողջ են լինում: